Աստղային կյանք

Հոլիվուդի ամենագեղեցիկ տղամարդկանցից մեկը ժամանակին այդպես էլ չամուսնացավ։ Զարմանալի է, բայց` փաստ, որ նրան ամեն անգամ հաջողվում էր դուրս պրծնել ծուղակից և ամուրի մնալ։ Սակայն հարկ է նշել, որ կանանց հետ հարաբերություններում նա կայացել է և երեխաներ նույնպես ունի։ Ջեն Թարանթից Ալ Պաչինոն ունի մեկ դուստր` Ջուլին, դերասանուհի Բևերլի Դ’Անժելոյից` երկվորյակներ` Անտոն Ջեյմսն ու Օլիվիա Ռոուզը, հաղորդում է «Կոմսոմոլսկայա պրավդա»–ն։

Եվ ահա «Կնքահայր» ֆիլմի 75–ամյա աստղը որոշել է ծիծաղել ճակատագրի վրա։ Ալ Պաչինոն մտադիր է ամուսնության առաջարկություն անել իր ընկերուհուն` 35–ամյա դերասանուհի Լուսիլա Սոլային։ 40 տարվա տարբերությունը չի վախեցնում զույգին, նրանք մոտ հինգ տարի է` միասին են, և, ամենայն հավանականությամբ, նրանց հարաբերությունները բավականին ամուր են։

«Իհարկե, ամուսնությունը հնարավոր է։ Ես վստահաբար ասում եմ` այո։ Չգիտեմ` երբ, սակայն չեմ ասում «երբեք մի ասա երբեք»։ Այնպես չէ, որ ամեն օր մտածում եմ հարսանիքի մասին, սակայն, ամենայն հավանականությամբ, շուտով նման բան տեղի կունենա», – ասել է «հայտնի ամուրին»։ -0-