Աստղային կյանք

Ամերիկացի երգիչ Սթիվի Ուանդերն ու նրա հարսնացու, մոդել Թոմիկա Ռոբին Բրեյսին եռյակ կունենան, հաղորդում է Lenta.ru-ն` հղում անելով Eurweb-ին:

«I Just Called To Say I Love You» հիթի 64-ամյա կատարողը չէր նախատեսում հրապարակել այս լուրը, սակայն մամուլի ներկայացուցիչներին տեղեկացրել է  Ուանդերի մոտ ընկերներից մեկը:

«Սա չպլանավորած հղիություն է, սակայն զույգը շատ երջանիկ է և անհամբեր սպասում է միանգամից երեք երեխաների լույս աշխարհ գալուն», — լրագրողներին ասել է Ուանդերի ընկերներից մեկը:

Այնուամենայնիվ, Ուանդերը փորձում է անձնական կյանքը գաղտնի պահել և թույլ չի տալիս լուսանկարիչներին նկարահանել իր հղի հարսնացուին:

Ինչպես նշում է հրատարակությունը, ապագա հորը չի շփոթեցնում հայրության համար բարձր տարիքը:

Ուանդերն ու Բեյսին արդեն մեկ տարեկան որդի ունեն: Երգիչը երկու անգամ ամուսնացած է եղել, երկրորդ ամուսնությունից և տարբեր սիրավեպերից նա ութ երեխա ունի: Մոդել Թոմիկայի հետ Ուանդերը ծանոթացել է երկու տարի առաջ:
Սթիվի Ուանդերը ծնվել է 1950 թ.-ին ԱՄՆ-ի Միչիգան նահանգում: Նա կանոնավոր կերպով ներառվում է բոլոր ժամանակների լավագույն վոկալիստների ցանկերում, 25 անգամ արժանացել է «Գրեմմիի»: -0-