Աստղային կյանք

Հոլիվուդյան դերասաններ Ջեննիֆեր Էնիսթոնը և Ջասթին Թերուն ամուսնացել են։ Ինչպես հաղորդում է TMZ–ն` հղում անելով իր աղբյուրներին, պսակադրությունը տեղի է ունեցել զույգի Բել Էյրի առանձնատանը` Լոս Անջելեսի հեղինակավոր շրջանում։

Հարսանիքը տեղի է ունեցել խիստ գաղտնի պայմաններում. միջոցառումը քողարկվել է Թերուի ծննդյան 44–ամյակի տոնակատարության տակ։ TMZ–ը նշում է, որ նորապսակների մատնել են երկու առանձնահատկություններ, որոնք բնորոշ չեն ծննդյան օրվա առթիվ սովորական երեկույթի համար։ Դրանցից մեկը տորթն է` ձևավորված երկու ֆիգուրներով, իսկ երկրորդը` Աստվածաշնչով քահանայի ներկայությունը, հաղորդում է Lenta.ru–ն։

 

Time ամսագրի տեղեկությամբ` միջոցառմանը ներկա են եղել շուրջ 70 հյուր, այդ թվում` «Ընկերներ» սերիալից Էնիսթոնի գործընկերները։

Woman.ru–ն գրում է, որ 46–ամյա Ջեննիֆեր Էնիսթոնը վերջապես առաջին անգամ մայր է դարձել. դերասանուհին իբր որդեգրել է փոքրիկ աղջկա, ով մեծացել է ամերիկյան մանկատներից մեկում։

«Ջեննիֆերը փոքրիկին շրջապատել է հոգատարությամբ և ուշադրությամբ, ինչպես նաև աղջկա համար գնել է լավագույն մանկական իրերը` սայլակ, մահճակալ, խաղալիքներ։ Էնիսթոնի առաջնեկի անունը և տարիքն անհայտ են նույնիսկ դերասանուհու ընկերներին. նա պատրաստ չէ հաղորդել ընտանիքում համալրման մասին յուրաքանչյուրին, և շատ ժամանակ կանցնի, մինչև այդ ուրախալի իրադարձության մասին կիմանան Ջենի երկրպագուները»,– հայտարարել է Life&Style ամսագրի աղբյուրը։ -0-