Աստղեր

Մադոննա

The Telegraph բրիտանական հայտնի պարբերականը կազմել է ժամանակակից լավագույն փոփ երգչուհիների վարկանիշը, որի համաձայն, առաջին տեղում է երգչուհի Մադոննան, հայտնում է Vesti.ru–ն։ 

The Telegraph–ը նշում է, որ Մադոննան «դժվար թե համարվի շատ լավ երգչուհի կամ կոմպոզիտոր», սակայն երաժշտության ոլորտում ունեցած նրա հաջողությունները «որևէ մեկը չի կարողացել կրկնել»։ 

Բրիտանացի լրագրողները, 56–ամյա երգչուհու մասին խոսելիս, նշում են, որ նրան կարելի է վստահաբար անվանել շոու–ինդուստրիայի ոլորտում նորարարություններ բերած և փոփոխություններ կատարած երգչուհի։ «Իր ստեղծագործություններով Մադոննան կարողացել է աննկարագրելի թվով կանանց կերպարներ մարմնավորել` դպրոցական, մարմնավաճառ, կին, մայր, կախարդ, սուրբ, մեղսավոր»,– գրում է պարբերականը։ 

Վարկանիշի երկրորդ հորիզոնականում է Մադոննայի հայրենակից Թինա Թըրները։ 

Թինա Թըրներ

«Այդ կնոջը հաջողվել է սոուլն ու ռոք–ն–ռոլը դուրս բերել հիթ–շքերթների առաջին հորիզոնականներ։ Առանց նրա դժվար թե ամբողջովին կարող էին կայանալ և իրենց տաղանդը բացահայտել այնպիսի աստղեր, ինչպիսին են Բեյոնսեն և Ռիհաննան։ Թըրները փոթորկի պես ամեն ինչ սրբում է իր ճանապարհին»,– նշում է The Telegraph–ը։ 

Քեյթ Բուշ

Առաջատարների եռյակում է բրիտանացի երգչուհի Քեյթ Բուշը։ Նրա տեքստերը, բրիտանացի լրագրողների կարծիքով, ամենակատարյալն են փոփ երաժշտության ողջ պատմության ընթացքում։ 

Արեթա Ֆրանկլին

20–րդ դարի 20 գլխավոր փոփ–երգչուհիների ցուցակում ներառվել են նաև Դեբի Հարրին, ABBA–ն, Արեթա Ֆրանկլինը, Էմի Ուայնհաուսը, Բեյոնսեն, Ադելը, Փաթի Սմիթը, Ջենիս Ջոփլինը, Լեդի Գագան, Դասթի Սփրինգֆիլդը, Սյուզի Սյուն, Ուիթնի Հյուսթոնը, Գրեյս Ջոնսը, Դոլի Փարթոնը, Ջոնի Միթչելը, Քրիսի Հայնդը, The Spice Girls–ը։-0-

Ադել

Էմի Ուայնհաուս