Աստղեր

Vogue ամսագրի սեպտեմբերյան համարի գլխավոր էջը զարդարել է 33–ամյա Բեյոնսեի լուսանկարը` «Նորաձևության ուժը։ Օրինախախտները նոր չափանիշներ են սահմանում» խորագրի ներքո։ Այս մասին գրում է Cosmo.ru–ն։ 

Ե՛վ գլխավոր էջում, և՛ ամսագրի հաջորդ էջերում տպագրված լուսանկարներից մեկում թափանցիկ զգեստներով Բեյոնսեն ցուցադրել է իր բարեմասնությունները։ Երկարափեշ սև զգեստն առավել տպավորիչ է դարձել, երբ երգչուհին մեջքով է կանգնել լուսանկարչին։ Լուսանկարների հեղինակը հանրահայտ Մարիո Տեստինոն է, ով նկարահանում է Մեծ Բրիտանիայի թագավորական ընտանիքի անդամներին։  

Բացի այն նյութից, որում խոսվում է, թե որքան հիասքանչ է Բեյոնսեն, Vogue–ը ներկայացրել է նաև հայտնի դիզայներների արձագանքները երգչուհու մասին, ով, կարծես թե, կարողանում է դուր գալ բոլորին։ 

«Սովորաբար տաղանդավոր և միաժամանակ հայտնի կանանց հետ դժվար է շփվել։ Սակայն Բեյոնսեն հմայք է ճառագում և պարզապես ստիպում է սիրահարվել իրեն»,– ասել է Մարկ Ջեյքոբսը։ 

Գործընկերոջ ասածին համաձայնել է նաև Ստելլա Մաքքարթնին. «Բեյոնսեն մի ամբողջական փունջ է` բնական, հազվագյուտ, նուրբ, գեղեցիկ և ուժեղ»։