Աստղեր

Կանադացի երգչուհի Ավրիլ Լավինը երկարատև հիվանդությունից հետո առաջին անգամ բեմ է բարձրացել, հայտնում է Cosmo.ru–ն։

2014 թվականին երգչուհու մոտ Լայմի հիվանդություն էին հայտնաբերել։ Հայտնի է, որ երգչուհին ավելի քան կես տարի չէր կարողանում վեր կենալ անկողնուց և մի քանի ամիս շարունակ թաքցնում էր իր հիվանդությունը։ Բարեբախտաբար, այժմ Ավրիլը կազդուրվում է։ Ավելի քան մեկ տարվա ընթացքում երգչուհին առաջին անգամ ելույթ է ունեցել Համաշխարհային հատուկ օլիմպիական խաղերի բացման արարողության ժամանակ, որն անցկացվել է Լոս Անջելեսում։ Աստղը ներկայացրել է իր նոր երգը, որը կոչվում է Fly, և ելույթից հետո Instagram–ում լուսանկար է հրապարակել` հուզիչ մեկնաբանությամբ։ 

«Ինձ համար մեծ պատիվ է, որ իմ նոր երգը ներկայացնում եմ Հատուկ օլիմպիական խաղերի բացման արարողության ժամանակ։ Բոլոր եկամուտները կուղղվեն այդ Խաղերի օժանդակությանը։ Սա ինձ համար ցնցող գիշեր է։ Շնորհավորում եմ բոլոր մարզիկներին։ Եվ շնորհակալություն բոլոր նրանց, ովքեր սատարել են The Avril Lavigne Foundation հիմնադրամին։ Սա ինձ համար ծանր տարի էր, Լայմի հիվանդության դեմ պայքարի տարի, և ես աննկարագրելի ուրախ եմ, որ կարողանում եմ այսօր ելույթ ունենալ։ Շնորհակալ եմ աջակցության համար և իմ նոր կոմպոզիցիայի հաճելի ունկնդրում եմ ցանկանում։ Ես այդ երգը գրել եմ մեծ խոչընդոտների և փորձությունների հետ բախված մարդկանց աջակցելու համար։ Համբուրում եմ»,– Instagram–ում գրել է Ավրիլը։ -0-