Աստղեր

Անգլիացի դերասանուհի Միշել Քիգանն աշխարհի ամենասեքսուալ կինն է ճանաչվել։ Նրա մրցակիցների թվում են եղել նաև մոդել Քենդալ Ջեններն ու հոլիվուդյան դերասանուհի Ջեննիֆեր Լոուրենսը։ Գեղեցիկ սեռի ամենացանկալի ներկայացուցիչների ցանկը կազմել է FHM ամսագիրը, հայտնում է Lenta.ru–ն։

Ամերիկյան ամսագրի կազմած ցուցակի լավագույն տասնյակում ընդգրկվել են`

1. Միշել Քիգանը (դերասանուհի), 

2. Քենդալ Ջենները (ֆոտոմոդել),

3. Ջեննիֆեր Լոուրենսը (դերասանուհի),

4. Քեյթ Ափթոնը (plus-size մոդել),

5. Քերոլայն Ֆլեքը (դերասանուհի), 

6. Արիանա Գրանդեն (երգչուհի),

7. Մարգո Ռոբին (դերասանուհի),

8. Լյուսի Մեքլենբուրգը (The Only Way is Essex ռեալիթի–շոուի աստղ),

9. Էմիլյա Քլարկը (հեռուստատեսային դերասանուհի),

10. Քելլի Բրուքը (դերասանուհի)։

Վարկանիշի առաջին հորիզոնականը զբաղեցրած 27-ամյա Քիգանը ճանաչում է ստացել Coronation Street («Թագադրության փողոց») բրիտանական հեռուստանովելում խաղացած դերի շնորհիվ։ Նա ֆիլմում նկարահանվել է 2008-ից 2014 թվականն ընկած ժամանակահատվածում։

FHM–ի նախորդ տարվա ցուցակը գլխավորում էր դերասանուհի Ջեննիֆեր Լոուրենսը։

Ամենացանկալի կանանց ցուցակում ընդգրկված է շուրջ 100 անուն։ Ցուցակի ամբողջական տարբերակին կարելի է ծանոթանալ FHM–ի կայքում։ Ցանկը կազմվել է ամսագրի ընթերցողների էլեկտրոնային քվեարկության արդյունքների հիման վրա։ -0-