Աստղեր

ԵՐԵՎԱՆ, 8 հուլիսի. /ԱՌԿԱ-Style/. People ամսագիրը հրապարակել է աշխարհի ամենանախանձելի ամուրիների ամենամյա վարկանիշային աղյուսակը: Առաջին տեղում է դերասան Ջո Մանգանիելլոն, ով հայտնի է «Իսկական արյուն» և «Ինչպես հանդիպեցի ձեր մայրիկին» սերիալներում խաղացած դերերով: Վարկանիշային աղյուսակի առաջին հնգյակում են հայտնվել դերասան և երաժիշտ Ջարեդ Լետոն, երգիչ Սեմ Սմիթը, սերիալների աստղ Իեն Սոմերհոլդերն ու երգիչ Աշերը: Իսկ տասնյակում է հայտնվել նաև միապետության ներկայացուցիչ արքայազն Հարրին:

Ընդհանուր առմամբ վարկանիշային աղյուսակում ներառված է հարյուր ամուրի: Աղյուսակն, ըստ ավանդույթի, կազմվել է People-ի խմբագրության կողմից առանց որևէ մեթոդաբանության` ամսագրի խմբագրության անձնական նախապատվությունների հիման վրա:

Ջո Մանգանիելլո

Ջարեդ Լետո​ 

Սեմ Սմիթ

Իեն Սոմերհոլդեր

Աշեր

Ռիկի Մարտին

Լիամ Հեմսվորթ

Սթիվըն Մաքուին

Թայլեր և Քեմերոն Ուինքլվոսներ​ 

Արքայազն Հարրի

Նման ցուցակներ պարբերաբար կազմվում են արտասահմանյան պարբերականների կողմից։ Այսպես, մայիսին Forbes ամսագիրը հրապարկեց Ռուսաստանի ամենացանկալի փեսացուների վարկանիշը։