Աստղեր

Բրիտանացի արքայազն Հարրին հակա է պարել։ Հական նորզելանդացի տեղաբնիկ մաորի ժողովրդի ավանդական պարն է, որը պարում են նորզելանդացի ռեգբիստները։ Տեսահոլովակը հրապարակվել է The Telegraph բրիտանական պարբերական ֆեյսբուքյան էջում։ Այդ մասին գրում է Lenta.ru–ն։

Ինչպես նշում է պարբերականը, բրիտանացի գահաժառանգն այս պարով ցուցադրել է Նոր Զելանդիայի ավանդույթների նկատմամբ ունեցած հարգանքը։

Հական կատարում են խմբով, այն ուղեկցվում է ռիթմիկ բղավոցներով։ Նոր Զելանդիայի սահմաններից այն կողմ պարը հայտնի է դարձել ռեգբիստների ուժեղագույն հավաքականի կատարման շնորհիվ։ Մարզիկները թիմը յուրաքանչյուր խաղից առաջ պարում է հակայի տարբերակներից մեկը` կա մատեն։ Կա մատեն ուղեկցվում է դոփյունով, ռազմատենչ ժեստերով և դիմախաղով։ Պարի նպատակն է բարձրացնել ռեգբիստների մարտական ոգին, վախեցնելու միջոցով հոգեբանական ճնշում գործադրել հակառակորդ թիմի նկատմամբ։ -0-

https://www.youtube.com/watch?v=tmbAUxTEYM8

 

Prince Harry performs the Haka with distinction while on a visit to New Zealand.

Posted by The Telegraph on Wednesday, 13 May 2015