Աստղեր

Օրեր առաջ Մեծ Բրիտանիայի մայրաքաղաքում հանդիսավոր ընթրիք էր կազմակերպվել, և հյուրերի շարքում էր նաև հայտնի ռուս մոդել Իրինա Շեյքը։ Հարկ է նշել, որ Շեյքը պարզապես սրընթաց վազքով է գրավում արտասահմանյան բեմերն ու նորաձևության ամսագրերի շապիկները։ Այս անգամ նրա գայթակղության զոհն է դարձել արքայազն Չարլզը, գրում է Dni.ru–ն։

Instagam սոցցանցի պաշտոնական էջում Իրինա Շեյքը նոր լուսանկար է հրապարկել, որում գեղեցկուհին լուսանկարվել է բրիտանական ընտանիքի թագակիր անդամի հետ։ «Ինչպիսի՜ ակնթարթ։ Այնքան հպարտ եմ, որ Բուքինգեմյան պալատում հանդիպել եմ արքայազն Չարլզին։ Շնորհակալություն հրավերի համար»,– լուսանկարի տակ անգլերեն գրառում է արել Շեյքը։

Ինչպես նշում են Իրինայի էջի հավատարիմ բաժանորդները, մոդելի և արքայազնի հանդիպումը անմոռանալի ազդեցություն է գործել թագաժառանգի վրա։ Նկարին նայելիս տեսնում ենք, թե որքան անկեղծ է Շեյքի զգեստն ու ինչպիսի հայացքով է նրան նայում արքայազնը։ -0-