Աստղեր

Իրինա Շեյքի կյանքն ամբողջովին նկարահանումներ են ու կարմիր գորգեր։ Այս ամիս նա հայտնվել է Sorbet Magazine ամսագրի էջերում, հաղորդում է Spletnik.ru-ն: 

Ֆոտոշարքը նկարահանվել է Հին Կտակարանի` արգելված պտուղը համտեսելու մասին պատմության հիման վրա, որի համաձայն` Ադամը և Եվան վտարվեցին դրախտից, քանի որ կերել էին ծառի պտուղը՝ խնձորը: Ֆոտոշարքի հեղինակները չէին մոռացել նաև գաղթակղող օձի մասին: Շեյքը նկարահանվել է մերկ, և, կարելի է ասել, որ մեղքը երբեք այդքան գրավիչ տեսք չի ունեցել: 

Շեյքի և օձի լուսանկարը Ռիչարդ Ավեդոնի 1981 թվականին արված աշխատանքի ռիմեյքն է: Այն ժամանակ երիտասարդ դերասանուհի Նաստասյա Կինսկու հետ նկարահանումը տևեց ավելի քան երկու ժամ: Լուսանկարիչը փորձում էր գտնել պիթոնի ամենահաջող դիրքը, որն այդ ամբողջ ընթացքում փաթաթված էր դերասանուհուն: -0-