Աստղեր

Հոլիվուդի ամենակրքոտ մաչոն նախորդ տարի ամուսնալուծվել էր իր կնոջ` Մելանի Գրիֆիտի հետ և, ազատություն ստանալով, սիրավեպ սկսել գեղեցիկ շիկահեր Նիկոլ Քեմփելի հետ։ 

Զույգին արդեն բազմաթիվ անգամ տեսել են տարբեր երեկույթների ժամանակ, սակայն մինչև հիմա Անտոնիոն ոչ մի անգամ չի հայտնվել բանկիր ընկերուհու հետ կարևոր միջոցառումների կարմիր գորգերի վրա։ Եվ հիմա  պաշտոնապես հաստատվեց այն փաստը, որ գեղեցկուհի հոլանդուհու հետ հարաբերությունները լուրջ են և երկարատև։ Այդ երեկո Անտոնիոն իր սիրեցյալի հետ ներկայացել էր Կաննի փառատոնի պրեմիերաներից մեկին։ Զույգը իրար ձեռք բռնած բարձրացել էր Փառատոնների պալատի աստիճաններով` ժպտալով լուսանկարիչներին և օդային համբյուրներ ուղարկելով, հաղորդում է Կոմսոմոլսկայա պրավդան։ 

Անտոնիոն և Նիկոլը մասնակցել էին «Մարդասպանը» ֆիլմի պրեմիերային։ Դերասանուհու ընկերուհին կարմիր գորգի համար ընտրել էր կարմիր զգեստ, որն ընդգծում էր նրա կազմվածքը։ Հոլանդուհին բավականին վստահ է պահել իրեն Բանդերասի կողքին։ Ըստ երևույթին, Նիկոլն արդեն հասցրել է սովորել աստղի զուգընկերուհու կարգավիճակին։ 

Բանդերասն ու Քեմփելը Կանն էին ժամանել մի քանի օր առաջ և չեն շտապել հայտնվել Կաննի փառատոնի բարձրաշխարհիկ կյանքում։ Հակառակը` նրանք առանձնացել են հյուրանոցում, համարից դուրս են եկել միայն ծովափին զբոսնելու և ռեստորանում ընթրելու համար։ 

34–ամյա Նիկոլը ներդրումային բանկիր է Հոլանդիայից, և, ինչպես նշում են դերասանին մոտ գտնվող աղբյուրները, նրանց հարաբերությունները սկսվել են Բանդերասի և Գրիֆիտի բաժանումից հետո։ Այնպես որ Նիկոլը չէ նրանց ամուսնալուծության պատճառը։ Ի դեպ, հոլիվուդյան նոր միտում է որպես կյանքի ընկերուհի ընտրել լուրջ մասնագիտւթյուն ունեցող կանանց։ Սկզբում Ջորջ Քլունին ամուսնացավ փաստաբան Ամալ Ալամուդինի հետ, հիմա Անտոնիոն է հայտնվել գեղեցկուհի ֆինանսիստի «ճիրաններում»։ -0-