Աստղեր

ԱՄՆ–ի Վերմոնտ նահանգի օդանավակայանի աշխատակիցները ժամանակավորապես ձերբակալել են  Ջեյմս Բոնդի հայտնի դերակատար, ամերիկացի դերասան Փիրս Բրոսնանին։ Ինքնաթիռ մտնելուց առաջ նրա մոտ որսորդական դանակ է հայտնաբերվել։

Անվտանգության ծառայության աշխատակիցները որսորդական դանակը հայտնաբերել են այն ժամանակ, երբ թռիչքից առաջ ստուգել են ուղևորներին, հայտնում է BBC-ի ռուսական բաժինը։ 

Օդանավակայանի աշխատակիցներն առգրավել են դանակը, որը ծալված վիճակում 12.7 սմ, իսկ բացված վիճակում 25.4 սմ երկարություն է ունեցել, այնուհետև բաց են թողել դերասանին։ 

Բերլինգտոն քաղաքի օդանավակայանի կանոններով` արգելված է ձեռքի ուղեբեռում դանակ, մկրատ և 4 դյույմից (10,16 սմ) երկար այլ կտրող գործիքներ տեղափոխել։ 

Ականատեսների խոսքով` 62–ամյա Բրոսնանին զարմացրել և վշտացրել է այն փաստը, որ դանակը այդպես էլ չեն վերադարձրել։ Ինքը` դերասանը, որևէ կերպ չի մեկնաբանել միջադեպը։ -0-