Աստղեր

Քերթիս Ջեյմս Ջեքսոն III-ը, ավելի հայտնի որպես ռեփեր 50 Cent, փաստաթղթեր է ներկայացրել դատարան վարկատուներից պաշտպանվելու մասին` համաձայն սնանկության մասին օրենքի, գրում է ՌԻԱ Նովոստին` հղում անելով  Wall Street Journal-ի դատական փաստաթղթերի տվյալներին։ 

Հարթֆորդ քաղաքի (Քոնեքտիքուդ նահանգ) դատարան ներկայացված փաստաթղթերում ինչպես ակտիվները, այնպես էլ 50 Cent–ի պարտքերը գնահատվում են 10–ից մինչև 50 մլն դոլար։

Երաժիշտը հայտարարել է սնանկության մասին դատարանի կողմից 5 մլն դոլար տուգանվելուց մի քանի օր հետո. տուգանքը հօգուտ մի կնոջ էր, որի ինտիմ ձայնագրությունը նա առանց թույլտվության տեղադրել էր սոցցանցում` իր մեկնաբանութուններով հանդերձ։

50 Cent-ի արվեստի սիրված թեմաներից է թմրանյութերի վաճառքն ու բռնությունը։ Նա հայտնի է նրանով, որ կարողացել է ողջ մնալ անհաջող մահափորձի ժամանակ ստացած 9 հրազենային կրակոցից հետո։ Ռեփերը նաև հասցրել է նկարահանվել «Հարստացիր կամ մահացիր» ինքնակենսագրական ֆիլմում 2005 թվականին՝ կատարելով իր իսկ դերը։ -0-