Աստղեր

Լուսանկարիչ Փիթեր Լինդբերգը ներկայացրել է իր նոր մտահղացումը, որը կոչվում է «Վերամիավորում»։ Նա համախմբել է 90-ականների մոդելներ Սինդի Քրոուֆորդին, Տատյանա Պատիտցին, Նադյա Աուերմանին, Քարեն Ալեքսանդերին, Եվա Հերցիգովային և Հելենա Քրիստենսենին, հայտնում է Spletnik.ru–ն։

Սինդի Քրոուֆորդն արդեն հրապարակել է առաջին լուսանկարը, որում հայտնի մոդելները, սպիտակ խալաթները հագած, երջանիկ նայում են ֆոտոխցիկին։ Այնպիսի տպավորություն է, կարծես, լուսանկարն արվել է հենց 90-ականներին։ 

Լուսանկարիչը նույնպես լուսանկար ու տեսաձայնագրություն է հրապարակել, որտեղ երևում է` ինչպես են մոդելները տարբեր կեցվածքներ ընդունում և զվարճանում նկարահանումներից առաջ։ 

«Ես երբեք չեմ մոռանա, թե ինչ էներգիայով էր աշխատում Փիթեր Լինդբերգը։ Երևում է, թե որքան շատ է նա սիրում կանանց։ Նա իսկապես տեսնում է  կանանց գեղեցկությունը», – պատմել է Սինդի Քրոուֆորդը։ -0-