Աստղեր

Ինչպես հայտնում են արևմտյան ԶԼՄ–ները, հոլիվուդյան դերասան Ջորջ Քլունիի կինը` հայտնի իրավաբան Ամալ Ալամուդինը, կդառնա «Թեկնածու» («The Celebrity Apprentice») ամերիկյան ռեալիթի–շոուի հաղորդավար։ 

Ծրագիրը կօգտագործի ոչ միայն նրա` բոլորին հայտնի դեմքը և կիրթ խոսքը, այլև նրա գիտելիքները իրավաբանության բնագավառում։ Մինչ այդ փափուկ տեղը զբաղեցնում էր մուլտիմիլիարդատեր, իսկ այժմ Ամերիկայի նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփը, հայտնում է Starslife.ru–ն։

«Ամալը հայտնի և հարգված անձնավորություն է, և բանը այն չէ, որ նա Ջորջ Քլունիի կինն է, այլ այն, որ նա շատ ուժեղ իրավապաշտպան է», – ասել է աղբյուրը և ավելացրել, որ նա հիանալի կփոխարինի Դոնալդին, որը հեռուստաալիքի հետ համագործակցում էր վերջին տասներկու տարիների ընթացքում։

«Թեկնածուն» գործարար ռեալիթի–նախագիծ է, որը ստեղծվել է Թրամփի կողմից դեռևս 2014 թվականին։ Նախագծի մասնակիցներն են հեղինակավոր բիզնես–դպրոցների շրջանավարտներ, փորձառու կառավարիչներ և գործարարներ, որոնք չունեն հատուկ մասնագիտական կրթություն։ 

Ըստ կանոնների բոլոր թեկնածուները բաժանվում են երկու թիմի, որոնք յուրաքանչյուր դրվագում ստանում են նմանատիպ բիզնես–առաջադրանքներ։ Արդյունքում պարտված թիմի մասնակիցներից մեկը սերիայի ավարտին լսում է Թրամփի շուրթերից «Դու հեռացված ես» դատավճիռը։

Սեզոնի հաղթողը մեկ քառորդ միլիոն տարեկան աշխատավարձով ղեկավար պաշտոն է ստանում ընկերություններից մեկում, որը մտնում է միլիարդատիրոջը պատկանող հոլդինգի կազմի մեջ։ -0-