Աստղեր

Բրիտանական նորաձևության խորհուրդը հրապարակել է British Fashion Awards-ի շրջանակում միակ մրցանակի հավակնորդների անունները, որի հաղթողին որոշում են օգտատերերը, հաղորդում է Cosmo.ru-ն:

Բրիտանական նորաձևության խորհուրդը ներկայացրել է British Fashion Awards հեղինակավոր մրցանակի 20 թեկնածուների անունները: Ամեն տարի «ամենաոճային» անձն ընտրվում է ինտերնետային քվեարկության միջոցով, իսկ թեկնածուների վերջնական ցանկում ներառվում է 10 տղամարդ և 10 կին:

Այս տարի կանանց short-list-ն ունի հետևյալ տեսքը՝ փաստաբան Ամալ Քլունի, մոդելներ Քեյթ Մոս, Քարա Դելևին և Ջորդան Դան, դերասաններ Էմմա Ուոթսոն, Քիրա Նայթլի և Հելեն Միրեն, երգչուհիներ Ռիթա Օրան, Քեյթ Բուշ ու FKA Twigs: 

Բրիտանացի տղամարդկանց շրջանում մրցանակի համար առաջադրվել են դերասաններ Բենեդիկտ Քամբերբեթչը, Ռեյֆ Ֆայնսն ու Իդրիս Էլբան, հիփ-հոփ կատարող Թայնի Թեմփան, «Primal Scream» ռոք-խմբի վոկալիստ Բոբբի Գիլլեսփին, ֆուտբոլիստներ Դենիել Սթարիջն ու Դևիդ Բեքհեմը, մոդել Դևիդ Գանդին, «Մեծ հույսեր» սերիալի աստղ Դուգլաս Բութը, «The Kills»-ի կիթառահար Ջեյմի Հինսը:

BFA 2014-ի պաշտոնական կայքում քվեարկությունը կավարտվի նոյեմբերի 5-ին: Սակայն լավագույնների անունները կհրապարակվեն դեկտեմբերի 1-ից ոչ շուտ, այդ օրը կհրապարակվեն նաև հաղթող դիզայներների անունները: Հիշեցնենք, որ 2013 թ.-ին մրցանակին արժանացել է «One Direction» խմբի մենակատար Հարրի Սթայլզը: -0-