Աստղեր

Երգչուհի Ալսուն, ով երկու դուստր ունի, կարծես, շուտով կրկին կմայրանա, հայտնում է Cosmo.ru–ն

Համենայն դեպս, այդպես են կարծում Instagram–ի նրա հետևողները։ Երգչուհու «հետաքրքիր վիճակի» մասին կարծիքին երկրպագուներին դրդել են նրա զգեստները, որոնք նա ընտրում է վերջին ժամանակները։ Այն զգեստը, որով Ալսուն լուսանկարվել էր, թեթև, թափվող կտորից էր, որը հրաշալի թաքցնում է կազմվածքի փոփոխությունները, եթե դրանք, իհարկե, կան։

Ինքը` Ալսուն, հղիության վերաբերյալ երկրպագուների հարցերին ոչ մի կերպ չի պատասխանել, սակայն որոշ հետևողներ արդեն սկսել են շնորհավորել գեղեցկուհուն։

Նշենք, որ սա առաջին անգամը չէ, երբ երկրպագուները Ալսուին հղիություն են վերագրում։ Ընդամենը մեկուկես ամիս առաջ երկրպագուները նրան հարցախեղդ էին անում այդ մասին։ Սակայն նրանց կասկածները անհիմն դուրս եկան։ Ժամանակը ցույց կտա` արդյո՞ք երկրպագուները սխալվել են նաև այս անգամ։ -0-