Աստղեր

Ժան Պոլ Բելմոնդոն և Բրիջիդ Բարդոն բացի վաղեմի ընկերներ լինելուց, նաև հին բարի ֆրանսիական կինոյի կենդանի լեգենդներ են։ Իրենց նմաններն այսօր, ցավոք, քիչ են։ 

Նախօրեին 82-ամյա Բելմոնդոն Սեն Տրոպեում այցելել է Բրիջիդ Բարդոյին։ Նրանց հանդիպումը շատ հուզիչ էր։

Բայց, չէ որ, ուղիղ 55 տարի առաջ նմանատիպ հանդիպումը Բրիջիդի հետ կարող էր ճակատագրական լիներ Ժան Պոլի համար և վերածվեր ընտանեկան սկանդալի։

1960 թվականին ֆրանսիացի ռեժիսոր Անրի Ժորժ Կլուզոն հրավիրեց Բելմոնդոյին «Ճշմարտություն» ֆիլմի համար Բարդոյի հետ սիրային տեսարանում նկարահանման փորձի։

Դերասանուհին այնպիսի վտանգավոր գայթակղիչի անուն էր ձեռք բերել, որ Բելմոնդոյի խանդոտ կինը` Էլոդին, շատ էր բարկացել` իմանալով նրանց համատեղ աշխատանքի մասին։

Սակայն Ժան Պոլը տուն էր վերադարձել զարմանալիորեն բավականին հանգիստ։

«Միաժամանակ այդ նկարահանումից հետո, ինձ սպասում էին մեկ այլ ֆիլմի նկարահանումներ, և ես ահավոր շտապում էի, – պատմում էր հետո Բելմոնդոն, – Սակայն Կլուզոն ինձ փակեց սենյակում… 15 րոպեի ընթացքում նա ստիպում էր անդադար ինձ Բարդոյի կրծքերն ամուր սեղմել իմ գրկում։ Բավականին հետաքրքիր և հաճելի գործողություն էր։ Սակայն, ցավոք, դրանով ամեն ինչ ավարտվեց»։

Այդ դեպքից հետո Էլոդին ամուսնու հետ պայմանագիր է կնքում այն մասին, որ դավաճանության դեպքում ամուսինն անձամբ կնոջն  ամեն ինչ կպատմի։

Արդյունքում վեց տարի հետո Բելմոնդոն բաժանվում է կնոջից, իսկ Բրիջիդին այցելում է մինչև հիմա` կես դար անց։ -0-