Աստղեր

Maroon 5 խմբի անդամ Ադամ Լևինի վրա խուլիգան է հարձակվել այն ստուդիայի մոտ, որտեղ նա մասնակցում էր «Ջիմի Քիմելի շոուի» նկարահանումներին. երաժշտի վրա շատ կոպտորեն շաքարի փոշի են լցրել, հաղորդում է Cosmo.ru-ն։

Ոստիկանությունն անմիջապես ձերբակալել է Լևինի վրա հարձակված տղամարդուն։ Միջադեպին հաջորդել է Maroon 5-ի ելույթը, որն անցել է առանց պատահարների: 

Հիշեցնենք, որ ապրիլի սկզբին համերգի ժամանակ մի երկրպագուհի էր բեմ վազել ու հարձակվել երաժշտի վրա: Այն ժամանակ Լևինը խոստովանել էր, որ լրջորեն վախեցել էր տեղի ունեցածից։ -0-