Աստղեր

«Ես գիտեմ, որ թորշոմած հետույք ունեմ, բայց ես չեմ փորձում լինել աշխարհի առաջին գեղեցկուհին»,- հավաստիացնում է «Հիմնական բնազդի» աստղը: 

Արդեն 10 տարի է անցել այն ժամանակահատվածից, երբ Շերոն Սթոունը «Հիմնական բնազդ» ֆիլմում մարմնավորել էր ճակատագրական գայթակղիչ կնոջը: Բայց, ինչպես երևում է, ժամանակը դերասանուհու համար կանգ է առել, և նա բոլորվին մերկ նկարվել է Harper’s Bazaar ամսագրի համար:  Շերոնի լուսանակարները զարդարում են ամսագրի սեպտեմբերյան համարը, գրում է Կոմսոմոլսկայա պրավդան

Լուսանկարների հեղինակը հայտնի լուսանկարիչ Մարկ Աբրահամսն է: Սև-սպիտակ լուսանկարներում Սթոունն առանց հագուստի է. հագին միայն կոշիկներ են, իսկ պարանոցը զարդարում են գեղեցիկ վնոցները, որոնք փոխվում են կադրի հետ: Իհարկե, հրապարակվելուց առաջ լուսանկարները խմբագրվել են: Բայց եթե նույնիսկ ընդունել «ֆոտոշոփի» հանգամանքը, պետք է խոստովանել, որ Շերոնը նախկինի պես հիասքանչ է: -0-