Աստղեր

47-ամյա դերասանուհի Ջուլիա Ռոբերթսը դարձել է ֆրանսիական Givenchy նորաձևության տան դեմքը, գրում է Gazeta.ru-ն` հղում անելով The Hollywood Reporter-ին։ Օսկարակիր դերասանուհին կգովազդի ապրանքանիշի գարնանային հավաքածուն։

Ռոբերթսի առաջին լուսանկարները` Givenchy-ի դեմքի կարգավիճակում, հրապարակել է ընկերության արտ-տնօրեն Ռիկարդո Տիշին իր անձնական ինստագրամում։ «Բարի գալուստ, Ջուլիա», – ասված է սև-սպիտակ լուսանկարի մոտ  արված Տիշիի գրառումում։ «Իկոնա», – այսպես է բնութագրել արտ-տնօրենը երկրորդ լուսանկարը։

Ֆոտոշարքին մասնակցել են լուսանկարիչներ Մերթ Ալասը և Մարկուս Պիգգոտտը, ինչպես նաև ոճաբան Քեթի Ինգլանդը։

Ինչպես հիշեցնում է ամսագիրը, այս տարվա «Օսկարի» մրցանակաբաշխությանը Ռոբերթսը ներկայացել էր հենց Givenchy-ի հագուստով։ Նշվում է, որ սա դերասանուհու առաջին համագործակցությունը չէ նորաձևության ապրանքանիշերի հետ։ Մասնավորապես, նախկինում նա աշխատել է Lancome կոսմետիկայի ընկերության հետ։ -0-