Գեղեցկություն և առողջություն

Plus size մոդել Տես Հոլիդեյը մայիսի 23-ին նորից սկանդալի կենտրոնում է հայտնվել, հաղորդում է Cosmo.ru-ն:

Բանն այն է, որ Facebook–ն արգելել է զբաղվել աշխարհում ամենախոշոր մոդելի լուսանկարի առաջխաղացմամբ: Մերժման պատճառը հրապարակվող լուսանկարների էսթետիկական չափանիշների նկատմամբ սոցիալական ցանցերի քաղաքականության խախտումն է:

Տեսը հանրաճանաչ է դարձել իր թմբլիկ կազմվածքի շնորհիվ: Գեղեցկուհին հպարտանում է իր մարմնով և պարբերաբար հրապարակում է Instagram-ում և Facebook-ում իր սելֆիները, որոնք երբեմն բավականին սադրիչ բնույթ ունեն: Ամերիկուհու գրեթե յուրաքանչյուր լուսանկարի տակ լուրջ վիճաբանություն է ծավալվում: Որոշ օգտատերեր Տեսին խորհուրդ են տալիս մարզադահլիճ հաճախել և մեղադրում են, որ նա ոչ առողջ ապրելակերպ է քարոզում։ Մյուսները, ընդհակառակը, աջակցում են նրան և օրինակելի են համարում, չէ՞ որ մոդելը չի վախենում լինել այնպիսին, ինչպիսին կա:

https://www.instagram.com/p/BFZA1fcvOV5/?taken-by=tessholliday

155 կգ քաշ ունեցող Տեսի լուսանկարն ավստրալական Cherchez la Femme կազմակերպության դրական մարմնաարշավի մասն էր կազմում: Մոդելի լուսնկարը պետք է տեղադրվի Feminism and Fat («Ֆեմինիզմը և ավելորդ քաշը») նախագծի պաստառներում, որը ստեղծվել է կազմակերպության թմբլիկ ներկայացուցիչներին աջակցելու նպատակով: Facebook-ի վարչությունն, իր հերթին, խնդրել է կազմակերպության ներկայացուցիչներին փոխել Հոլիդեյի պատկերով լուսանկարները:

Սոցիալական ցանցի մոդերատորները բացատրել են աղջիկներին, որ կայքի քաղաքականությունն արգելում է խոշոր պլանով լուսանկարված ճարպաշերտերով, ինչպես նաև ցելյուլիտի և այլ ակնհայտ անառողջ ախտանշաններով պաստառների առաջխաղացումը (ընդ որում, այս ցուցակի մեջ է մտնում նաև չափազանց նիհարությունը):

https://www.instagram.com/p/BFB3tR0POcd/?taken-by=tessholliday

Cherchez la Femme-ի ակտիվիստները, իհարկե, բողոքեցին Facebook-ի դեմ և զայրույթ արտահայտող հրապարակում տեղադրեցին իրենց կազմակերպության գլխավոր էջում: Ինքը` 30-ամյա Տես Հոլիդեյը, Instagram-ի իր էջում ևս արտահայտել է իր կարծիքը այս հարցի ծուրջ:

«Եթե դո plus size ես, ապա դա դեռ չի նշանակում, որ հիվանդ ես: Առողջությունը չափսից կախված չէ: Մենք պետք է իրավունք ունենանք ապրել մեր մարմիններում: Օրինակ, ես լիովին առողջ եմ, չնայած, որ իմ մարմինը տարբերվում է նորմերից», — գրել է Տեսը ֆոտոբլոգում:

Շատ օգտատերեր օժանդակել են Տեսին և ակտիվիստներին, ինչպես նաև դժգոհել են սոցիալական ցանցերի մոդերատորների որոշման դեմ:

Ի դեպ, այս անգամ ևս Տեսը հաղթանակ տարավ` իր ոչ ստանդարտ գեղեցկությունը պաշտպանելու իրավունքի մասով. մեկ օր չանցած` սոցիալական ցանցի ներկայացուցիչները հանեցին լուսանկարի վրա դրված արգելքը և պաշտոնապես ներողություն խնդրեցին: Facebook-ը խնդրում է մարմնեղ մոդելին ընդունել լուսանկարի հեռացման համար իրենց ներողությունը և ընդունում է, որ նրա լուսանկարը ոչ մի օրենք չի խախտում:

Ի դեպ, Տես Հոլիդեյն այժմ հղիության վերջին ամիսներին է: Աղջիկը, նույնիսկ հղիության ժամանակ, չի դադարում Instagram-ում հրապարակել իր մերկ լուսանկարները: