Նորաձևություն

«Oriflame Fashion Night» նորաձևության ամենամյա շոուն 2016 թվականին մեծ թափով կանցկացվի Երևանում։ Այդ մասին «ԱՌԿԱ Style»–ին հայտնել են շոուի կազմակերպիչները։

Մասնավորապես, այս տարի հունիսի 4–ին Երևանում կայանալիք միջոցառմանը կմասնակցեն ավելի մեծ թվով դիզայներներ, քան նախորդ տարիներին։ Նրանք են` Ֆաինա Հարությունյանը, Վահան Խաչատրյանը, Արամ Նիկոլյանը, Գևորգ Շադոյանը, Արևիկ Սիմոնյանը, «Harmony Yerevan» նորաձևության հայկական տունը, ինչպես նաև Վիգեն Դերդերյանն ԱՄՆ–ից, Մարի Աքսելը Ռուսաստանից, Միսակ ՀաճիԱվերդիքյանը Լիբանանից և հատուկ հյուր, H&M ապրանքանիշի երիտասարդ դիզայներների մրցույթի հաղթող Էդդի Անեմյանը Ֆրանսիայից։

«Oriflame Fashion Night»–ի շրջանակում կանցկացվեն նաև երիտասարդ դիզայներների հավաքածուների ցուցադրություններ և մրցույթ, օտարերկրացի գնորդների և բլոգերների շնորհանդեսներ։ Շոուին կմասնակցի նաև Fashion TV–ի ներկայացուցիչ։