Աստղային կյանք

New York Post պարբերականը հրապարակել է Հանրապետական կուսակցությունից առաջադրվող ԱՄՆ նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփի կնոջ` Մելանիայի մի քանի անկեղծ լուսանկարներ, գրում է Lenta.ru–ն։

Ինչպես նշվում է աղբյուրում, Տրամփի տիկնոջ այդ լուսանկարները հրապարակվել են 1996 թվականին Max տղամարդկանց ամսագրի հունվարյան համարում։ Ամսագիրը դադարել է հրատարակվել 2006 թվականին։

Այդ ժամանակ սլովենական ծագման մոդել Մելանիա Կնաուսը 25 տարեկան էր։ «Մելանիան սուպեռնշանակալի, ֆանտաստիկ անձ էր, և շատ բարի էր իմ նկատմամբ։ Կարծում եմ` շատ կարևոր է ցուցյ տալ կնոջ գեղեցկությունն ու ազատությունը, և ես հպարտ եմ այդ նյութով, քանի որ այն ցուցադրում է Մելանիայի գեղեցկությունը»,– նշել է լուսանկարների հեղինակ, ֆրանսիացի լուսանկարիչ Ալե դե Բասվիլը։

Мелания Трамп 2_article

Միաժամանակ, ինքը` Դոնալդ Թրամփը, New York Post–ին տված հարցազրույցում ընդգծել է, որ Մելանիան ամենահաջողված մոդելներից էր և մեծ թվով ֆոտոսեսիաներ ունի ամսագրերի շապիկների համար։ «Եվրոպական այդ ամսագրի համար արած այդ լուսանկարի ժամանակ ես դեռ ծանոթ չէի Մելանիայի հետ»,– ասել է Թրամփը։ Առաջին անգամ նա իր ապագա կնոջը հանդիպել է Նյու Յորքի երեկոյի ժամանակ 1998 թվականին, նրանք ամուսնացել են 2005 թվականին Ֆլորիդայում։