Երաժշտություն

Youtube–ի առաջատարն է Քեթի Փերիի «Dark Horse» տեսահոլովակը, հաղորդում է Сosmo.ru–ն։

 

Բացի այդ, մեծ ճանաչում է վայելում Էնրիկե Իգլեսիասի ft. Descemer Bueno–ի «Bailando» տեսահոլովակը։

 

Երրորդ տեղում է Շակիրայի և Ռիհաննայի «Can’t Remember to Forget You» ստեղծագործությունը։

 

Օգտատերերին հետաքրքրել է նաև Շակիրայի «La La La» (Brazil 2014) տեսահոլովակը, իսկ հինգերորդ հորիզոնականն է զբաղեցրել Ջեյսոն Դելուրոյի ft. Snoop Dogg–ի «Wiggle» երգը։

 

 

Երկրորդ հնգյակում են հայտնվել Իգգի Ազալիան ft. Charli XCX–ին` «Fancy» տեսահոլովակով, Սիան` «Chandelier» տեսահոլովակով, Թեյլոր Սվիֆթի` «Shake It Off» սինգլով, ինչպես նաև Մեգան Թրեյնորի  «All About That Bass» և Նիկի Մինաժի «Anaconda» ստեղծագործություններով։ -0-