Երաժշտություն

Destiny’s Child հայտնի խումբը կարող է վերաստեղծվել նոր համերգային շրջագայության շնորհիվ: Այս մասին հաղորդում է Cosmo.ru-ն: 

Փոփ-աստղ Բեյոնսեի հայր Մեթյու Նոուլզը, ով նաև Destiny’s Child խմբի մենեջերն է, ենթադրել է, որ հայտնի խումբը կարող է հավաքվել նախկին կազմով` հանուն նոր համերգային շրջագայության: Բացի Բեյոնսեից խմբում հանդես էին գալիս նաև Քելլի Ռոուլենդն ու Միշել Ուիլյամսը:

Մեթյու Նոուլզն ընդգծել է, որ նա նախկինի պես ղեկավարում է խմբին վերաբերող բոլոր հարցերը, չնայած Բեյոնսեն դեռ 2011 թ.-ին դուրս եկավ խմբի կազմից` երգչուհու հաջող կարիերա սկսելու համար: Սակայն երգչուհու հայրը համոզված է, որ Destiny’s Child խմբի պատմությունը չպետք է ընդհատվի:

«Ես դեռ խմբի մենեջերն եմ», — հայտարարել է նա հարցազրույցի ժամանակ: «Դուք տեսել եք չէ՞, որ նրանք միասին երգեր են գրում, արդեն երկու երգ են ձայնագրել: Եվ հնարավոր է, որ Destiny’s Child-ի նոր ալբոմ թողարկվի, հնարավոր է նոր համերգային շրջագայություն կազմակերպվի, որը կրկին պատմության մեջ կմտնի Բեյոնսեի, Քելլիի և Միշելի շնորհիվ»: -0-