Երաժշտություն

Լեգենդար խմբի՝ հինգ տարվա ընթացքում թողարկված առաջին ալբոմը կարելի է անվճար ներբեռնել iTunes ծառայությունից, հաղորդում է Topnews.ru-ն:

U2 հայտնի իռլանդական խումբը թողարկել է իր նոր ստուդիական ալբոմը: Լեգենդար խմբի՝ հինգ տարվա ընթացքում թողարկված առաջին սկավառակն անվճար ներբեռնման համար արդեն հասանելի է Apple-ի iTunes խանութում: Նշենք, որ ծառայությունից օգտվում է ավելի քան 500 հազար մարդ:
 
Ինչպես նշում է Polit.ru-ն, ալբոմը պաշտոնապես կներկայացվի հոկտեմբերի 14-ին:

Այն բանից հետո, երբ U2 խումբը ելույթ է ունեցել Apple-ի նոր ապրանքների շնորհանդեսին, հայտնի է դարձել, որ խմբի նոր ալբոմը կարելի է ներբեռնել ամբողջովին անվճար: 

Սեպտեմբերի 9-ին տեղի է ունեցել նոր iPhone 6-ի և նրա հետ ինտեգրված Apple Watch «խելացի» ժամացույցների շնորհանդեսը: Կորպորացիան նաև հայտարարել է Apple Pay սեփական վճարային համակարգի ստեղծման մասին: -0-