Երաժշտություն

Հայտնի ռեփեր Snoop Dog-ը նոր` «Bush» ալբոմը կթողարկի արդեն գարնանը, հաղորդում է Cosmo.ru-ն։

Պրոդյուսերը մեկ այլ հայտնի երաժիշտ Ֆարրելլ Ուիլյամսն է, ում հետ Snoop Dog-ն արդեն աշխատել է։ Ուիլյամսն օգնել է նրա նախորդ` «Paid tha Cost to Be da Boss», «R&G: The Masterpiece» և «Tha Blue Carpet Treatment» ալբոմների ստեղծման ժամանակ։

Նոր ալբոմի առաջին ստեղծագործությունը «Peaches N Cream»-ն է։

Եվ Ուիլյամսը, և Snoop Dog-ը համոզված են, որ «The Bush»-ը կտարբերվի նախորդ ալբոմներից։ Այդպե՞ս է արդյոք, հնարավոր կլինի պարզել շատ շուտով, իսկ մինչ այդ կարող ենք վայելել ալբոմի թրեյլերը։ -0-