Լեգենդար ֆրանսիացի շանսոնիե Շառլ Ազնավուրը Youtube–ի իր պաշտոնական ալիքում ներկայացրել է «Avec un brin de nostalgie» երգի տեսահոլովակը։ Սա իր նոր «Encores» ալբոմի առաջին սինգլն է։ 

«Encores» նոր ալբոմի շնորհանդեսը նախատեսված է մայիսի 4–ին։ Ալբոմի թեման մեծանուն արտիստի անցյալն է։

Շառլ Ազնավուրը «Time» ամսագրի և CNN հեռուստաընկերության կողմից կազմակերպված սոցիալական ուսումնասիրությունների արդյունքում ճանաչվել է ХХ դարի լավագույն էստրադային կատարող։ 

Ազնավուրն ավելի քան հազար երգերի հեղինակ է, որոնց մի մասը նա ինքն է կատարել, իսկ մի մասը ներառվել է Բոբի Դիլանի, Լայզա Մինելլիի, Խուլիո Իգլեսիայի և այլ աշխարհահռչակ կատարողների երգացանկերում։ Շառլ Ազնավուրի ստեղծագործական կարիերայի ընթացքում ողջ աշխարհում վաճառվել է ավելի քան հարյուր միլիոն ձայնասկավառակ։

Շառլ Ազնավուրը որպես դերասան նկարահանվել է ավելի քան 60 ֆիլմերում։ -0-