Երաժշտություն

Սերժ Թանկյանը և Թոմ Մորելլոն երգ են ձայնագրել Օզզի Օսբորնի խմբի` ողբերգական մահով կյանքից հեռացած կիթառահար Ռենդի Ռոադսի տրիբյուտի համար, հաղորդում է Zvuki.ru-ն։ 

«Crazy Train»–ի քավերը կարելի է լսել Rolling Stone–ի կայքում։

1982 թվականին ավիավթարում մահացած Ռոադսը, ով այդ ժամանակ ընդամենը 25 տարեկան էր, նվագում էր Օսբորնի թիմում ավելի քան երեք տարի, բայց այդ ընթացքում հասցրել էր վառ հետք թողնել և կիթահառների մի ամբողջ սերնդի կուռք էր դարձել։ Մորելլոն ասվածի կենդանի ապացույցն է։ «Ռենդի Ռոադսն իմ ամենասիրած կիթառահարն է։ Նրա պոստերն էր փակցված պատիս, երբ ես օրական ութ ժամ պարապում էի, և նրա պատվին էլ կոչել եմ իմ անդրանիկ որդուն` Ռոադսին»։ 

Բացի Թանկյանից և Մորելլոյից, երգի ձայնագրմանը մասնակցել է Վինի Ապիսին, ով նվագել է Black Sabbath–ում և Dio–ում, և Ռոուդսի համախոհը նրա առաջին Quiet Riot խմբում` բասահար Ռուդի Սարզոն։  

Ռենդի Ռոադսն նվիրված «Immortal Randy Rhoads: The Ultimate Tribute» հավաքածուն լույս կտեսնի մարտի 3–ին։ -0-