Երաժշտություն

Ամերիկացի երգչուհի, «Գրեմմի» մրցանակակիր Փեթթի Օսթինը հոկտեմբերին համերգ կտա Հայաստանում, հայտնում է «One production» ընկերությունը։

Փեթթի Օսթինի կատարողական դիապազոնը շատ լայն է, նա երգում է ջազ, ֆանկ, սոուլ, ռիթմ–ն–բլյուզ և գոսպել ոճերում։ 

Օսթինի և Հայաստանի ջազի պետական նվագախմբի համատեղ համերգը կկայանա հոկտեմբերի 28–ին Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում։ 

Երգչուհուն շնորհվել է «ԱՄՆ ազգային արժեք» տիտղոսը։ Նա Montreux Jazz վոկալիստների փառատոնի ժյուրիի նախագահն է։ Փեթթի Օսթինն անկրկնելի վոկալ, գրավիչ արտաքին և տասնյակ հայտնի հիթեր ունի։ -0-