Երաժշտություն

Վաճառքում կհայտնվի Ուիթնի Հյուսթոնի «կենդանի» ձայնագրությունների ալբոմը, որտեղ ներառվել են կյանքից հեռացած աստղի լավագույն համերգային ելույթները, հաղորդում է Tele.ru-ն։ 

«Whitney Houston Live: Her Greatest Performances» ձայնասկավառակը վաճառքում կհայտնվի արդեն նոյեմբերի 10-ին:

Հետմահու ալբոմի պրոդյուսեր Քլայվ Դևիսը բարձր է գնահատել Ուիթնի Հյուսթոնի վոկալ տվյալները և ափսոսանք է հայտնել, որ երգչուհին չափազանց շուտ է հեռացել կյանքից:

Հիշեցնենք, որ երգչուհու մարմինը գտել էին Լոս Անջելեսի «Beverly Hilton» հյուրանոցում 2012 թ.-ին: Նրա վաղաժամ մահը չափազանց շատ խոսակցությունների առիթ էր դարձել, նաև ենթադրություններ էին արվում, որ երգչուհուն կարող է սպանած լինեին: -0-