«Օկեան Էլզի» ուկրաինական խումբը համերգ կտա Երևանում 2016 թվականի ապրիլի 25–ին Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում, հայտնում է համերգի կազմակերպիչ Azd production–ը։ 

Կազմակերպիչները խոստանում են ավելի ուշ լրացուցիչ տեղեկություն հաղորդել։ Facebook սոցցանցում արդեն միջոցառման հատուկ էջ է ստեղծվել։ Երևանյան համերգի մասին տեղեկությունը դեռ չի տեղադրվել խմբի պաշտոնական կայքում։ 

«Օկեան Էլզի» ուկրաինական ռոք խումբը տարբեր ժանրերի երգեր է կատարում։ Խումբը ստեղծվել է 1994 թվականի հոկտեմբերի 12–ին Լվովում։ Խմբի մենակատարը Սվյատոսլավ Վակարչուկն է։ -0-