Երաժշտություն

Չիլիական ծագում ունեցող ամերիկացի երաժիշտ Նիկոլաս Խաարը (Nicolas Jaar) նոր սաունդթրեք է ստեղծել Սերգեյ Փարաջանովի` արդեն դասական դարձած «Նռան գույնը» ֆիլմի համար։

«Նռան գույնը» Սերգեյ Փարաջանովի նշանավոր ֆիլմն է։ Այն թողարկվել է 1968 թվականին և նվիրված է աշուղ Սայաթ-Նովային։ Ֆիլմի հեղինակային անվանումն է «Սայաթ–Նովա»։ Ֆիլմի երաժշտության հեղինակը հայտնի հայ կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանն է։

Դժվար է ասել, թե այլընտրանքային սաունդթրեքն ավելի լավն է, քան հայկական կինոերաժշտության վարպետի ստեղծածը, սակայն դրական է այն փաստը, որ ժամանակակից երաժիշտներն անդրադառնում են հին ֆիլմերին` դրանցում գտնելով ոգեշնչում և իրենց երկրպագուներին դարձնելով այդ ֆիլմերի հաղորդակիցը։ -0-