Երաժշտություն

«Նոր ալիքի» կազմակերպիչ Իգոր Կրուտոյը հաստատել է, որ Յուրմալայում ամեն տարի կազմակերպվող երիտասարդ կատարողների մրցույթն այս տարի տեղի կունենա Սոչիում, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»։

«Իմ կարծիքով` ամեն ինչ արդեն հասկանալի է, էլ ինչի՞ մասին կարելի է խոսել։ Հաջորդ «Նոր ալիքը» կլինի Սոչիում։ Մի՞թե դու չգիտեք, թե ինչի հետ կապված։ Երբ ձեր նախարարն արգելում է ռուս արտիստների մուտքը…», — ասել է Կրուտոյը։ 

Սոչիում, Կրուտոյի խոսքերով, մրցույթը կանցկացվի Օլիմպիական պուրակի տարածքում, այն մասում, որտեղ մարզիկներին մեդալներ էին հանձնում։

«Ամենավերջին բանը, ինչ կարելի է անել, քաղաքական պահերը երաժշտության, թատրոնի հարթություններում օգտագործելն է։ Իհարկե, հիմա քաղաքական իրավիճակը սրված է, և միայն ալարկոտը այն չի օգտագործի` ինչ-ինչ հայտարարություններ անելու համար։ Լատվիայի և Ռուսաստանի համար ամենածանր ժամանակներում «Նոր ալիքը» մնում էր Յուրմալայում։ Կային ժամանակներ, երբ դա մեր երկրների միջև միակ կամուրջն էր։ Բայց այս տարի այդ կամուրջը չդիմացավ», — եզրափակեց Կրուտոյը։ 

Ռուս և արտասահմանյան աստղերի մասնակցությամբ «Նոր ալիք» մրցույթը Յուրմալայում անցկացվում է 2002 թվականից` հուլիսին։ Անցյալ տարի մրցույթի բացման նախօրեին Լատվիայի ԱԳ նախարարի տեղակալը «սև ցուցակում» ընդգրկեց երկիր մուտք գործելու իրավունք չունեցող արտիստների` երգիչներ Իոսիֆ Կոբզոնին, Օլեգ Գազմանովին և երգչուհի Վալերիային` կապված Ուկրաինայի իրադարձությունների վերաբերյալ նրանց արտահայտած կարծիքների և ՌԴ-ին Ղրիմի միանալու վերաբերյալ ունեցած դիրքորոշման հետ։ Այնուհետև հայտնի դարձավ, որ մրցույթը Յուրմալայից տեղափոխվում է Սոչի։ -0-