Երաժշտություն

Ալիշա Քիզ

MTV երաժշտական հեռուստաալիքը կիրակի երեկոյան Շոտլանդիայի Գլազգո քաղաքում անցկացրել է Europe Music Awards մրցանակաբաշխությունը, հայտնում է ՌԻԱ Նովոստին։

U2

Լավագույն երգիչ է ճանաչվել Ջասթին Բիբերը, լավագույն ռոք խումբ` Linkin Park–ը։

Լավագույն երգ է ճանաչվել ամերիկացի երգչուհի Արիանա Գրանդեի Problem երգը, իսկ Արիանա Գրանդեն լավագույն երգչուհի է ճանաչվել։ 

Արիանա Գրանդե

Լավագույն փոփ–կատարող է ճանաչվել One Direction խումբը, որը հիմնվել է Լոնդոնում 2010 թվականին։ Նույն կոլեկտիվը մրցանակ է ստացել նաև «Լավագույն համերգային ելույթ» անվանակարգում։ 

One Direction

Հիփ–հոփի լավագույն կատարողն ամերիկացի Նիքքի Մինաժն է։ Քեթի Փերին մրցանակի է արժանացել միանգամից երկու անվանակարգում` «Լավագույն հոլովակ» և «Լավագույն կերպար»։ 

Նիքքի Մինաժ

Լավագույն այլընտրանքային խումբ է ճանաչվել ամերիկյան Thirty Seconds to Mars խումբը, իսկ լավագույն նոր կոլեկտիվ` ավստրալական 5 Seconds of Summer փոփ–ռոք խումբը, որը հիմնադրվել է Սիդնեյում 2011 թվականին։ 

Էնրիկե Իգլեսիաս

Շոտլանդացի DJ Քելվին Խարիսը ճանաչվել է լավագույն էլեկտրոնային կատարող։ 

Էդ Շիրան (Ed Sheeran)

MTV Europe Music Awards հաջորդ մրցանակաբաշխությունը կանցկացվի Միլանում։ -0-