Երաժշտություն

Կանադացի երաժիշտ The Weeknd–ի Earned It կոմպոզիցիան Է.Լ. Ջեյմսի` արդեն մեծ աղմուկ հանած «Մոխրագույնի 50 երանգները» (Fifty Shades of Grey) էրոտիկ վեպի էկրանավորված տարբերակի սաունդթրեքներից մեկն է։ Սա ֆիլմում օգտագործված երրորդ երգն է, մյուս երկուսը` Haunted–ը և Crazy in Love–ի ռեմիքսը, կատարում է Բեյոնսեն, գրում է Glamour.ru–ն։

«Մոխրագույնի 50 երանգները» ֆիլմի սյուժեի կենտրոնում Դակոտա Ջոնսոնի մարմնավորած ուսանողուհու` Անասթեյշա Սթիլի և Ջեյմի Դորնանի մարմնավորած գործարարի` Քրիստիան Գրեյի հարաբերությունների պատմությունն է։ Աղջիկը սիրահարվում է գործարարին և շատ շուտով իմանում նրա արտասովոր հետաքրքրությունների մասին։

Ֆիլմի համաշխարհային պրեմիերան նախատեսված է Սիրահարների օրից երկու օր առաջ` փետրվարի 12-ին։ Սակայն մինչ այդ ֆիլմը կցուցադրվի Բեռլինում անցկացվող կինոփառատոնի ժամանակ։ -0-

https://www.youtube.com/watch?v=9i9ZUKrw3qs&nbsp