Երաժշտություն

Մահացել է հույն հայտնի երգիչ և երաժիշտ Դեմիս Ռուսոսը, հաղորդում է Gazeta.ru-ն։

Երգչի դստեր` Էմիլիի խոսքով, նա մահացել է կիրակի լույս գիշերը։ Ռուսոսը 69 տարեկան էր։

Դեմիս Ռուսոսը հայտնի է դարձել 70–ական թվականներին, երբ սկսել է հանդես գալ մենահամերգներով։ Մինչ այդ Ռուսոսն Aphrodite’s Child խմբի անդամ էր։ Կատարողի ամենահայտնի երգերից են Souvenirs, Goodbye My Love, Forever and Ever և այլ ստեղծագործություններ։ -0-