Երաժշտություն

Մադոննայի չթողարկված ալբոմը համացանցում հայտնվելուց հետո երգչուհին շտապել է պաշտոնապես թողարկել վեց երգ ալբոմից` դրանք անվանելով «Ծննդյան տոնի նվեր»։ «LivingForLove», «DevilPray», «Ghosttown», «Unapologetic Bitch», «Illuminati» և «Bitch I’m Madonna» երգերը հասանելի են iTunes–ում և այլ երաժշտական էջերում։ Վերջին երգը ձայնագրվել է Նիկի Մինաժի հետ։ Ավելի վաղ Մադոննան նախատեսում էր թողարկել երգերը 2015թ.–ի գարնանը, իսկ «Living For Love» –ի թողարկումը նախատեսված էր Սուրբ Վալենտինի օրը։ Այս մասին գրում է Fashiontime.ru–ն։

Ծրագրերը փոխվեցին, երբ ցանցային գրոհի հետևանքով ալբոմի 13 ստեղծագործությունները հրապարակվեցին համացանցում։ Երգչուհին տեղի ունեցածը որակեց «ահաբեկչության ձև» և «ստեղծագործական բռնաբարություն»։ Մադոննան այս կապակցությամբ գրառում էր կատարել Instagram–ում. «Չեմ հասկանում` ինչու է այսպես։ Ինչու՞ են մարդիկ ցանկանում ոչնչացնել ստեղծագործական գործընթացը, ինչու՞ են գողանում։ Ինչու՞ հնարավորություն չեք տալիս ավարտել և ներկայացնել լավագույնը, ինչին ես ունակ եմ»։

Նա նաև նշել է, որ համացանցում հայտնված երգերն անավարտ demo–տարբերակներն են, և դրանք գողացել են։ Երգչուհին նաև շնորհակալություն է հայտնել այն երկրպագուներին, ովքեր հավատիմ են մնացել իրեն և չեն լսել հրապարկված երգերը։ Մադոննայի կայքում նշվում է, որ նոր ալբոմը թողարկելուց առաջ փետրվարի 9–ին հասանելի կդառնան երգչուհու մյուս նոր երգերը։ «Rebel Heart» ալբոմը բեռնելու համար ամբողջությամբ հասանելի կլինի 2015թ.–ի մարտի 10–ին։ -0-