Երաժշտություն

Սեպտեմբերի 3–ին «Երևանյան հեռանկարներ» փառատոնի շրջանակում համերգով հանդես կգա Իսրայելի ֆիլհարմոնիկ նվագախումբը` աշխարհահռչակ դիրիժոր Զուբին Մեթայի գլխավորությամբ։ Համերգը տեղի կունենա Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում։ 

Հոլիվուդյան փառքի ճեմուղում սեփական աստղ ունեցող և բազմաթիվ մրցանակների դափնեկիր հնդիկ դիրիժորը նշեց, որ իր և իր նվագախմբի համար մեծ պատիվ է առաջին անգամ ելույթ ունենալ Հայաստանում։ 

Ելույթ ունենալու ցանկությունն այնքան մեծ է եղել, որ, ինչպես նշեց դիրիժորը, չնայած վիրահատությունից հետո բժիշկներն արգելքներ են սահմանել, սակայն նա, այնուամենայնիվ, եկել է Երևան։ 

Համերգի կազմակերպիչների խոսքով` համերգի ընթացքում կհնչեն համաշխարհային դասական երաժշտության ամենահայտնի ստեղծագործությունները` Շտրաուսի «Թիլ Ուլենշպիգել» երկ 28–ը, Շյոնբերգի «Կամերային սիմֆոնիան», Չայկովսկու 6–րդ սիմֆոնիան` «Պաթետիկը»։ -0-