Երաժշտություն

Անխոնջ Լեդի Գագան աշխատում է նույնիսկ այն ժամանակ, երբ նրա երկրպագուների մեծ մասը հանգստանում է և ուրախանում Սուրբ ծննդյան նվերներով, հաղորդում է Cosmo.ru-ն։

Դեկտեմբերի 25-ին` Սուրբ ծննդի առավոտյան, «Հրեշների մայրը» և Թոնի Բեննեթը հյուր էին գնացել Good Morning America հեռուստածրագրին, որպեսի միասին կատարեին Ֆելիքս Բեռնարդի և Ռիչարդ Բ. Սմիթի Winter Wonderland երգը` սեփական մեկնաբանությամբ` իրենց համատեղ Cheek To Cheek ալբոմից։

Կատարումն այնքան հրաշալի էր, որ ամենքին մի պահ թվաց, թե 1955 թվականն է, և իրենք Սուրբ ծննդի նախօրեին հայտնվել են «Էդ Սալիվանի շուի» հաղորդմանը, երբ հայտնի հաղորդավարը աշխարհին էր ներկայացնում նոր երաժշտական տաղանդներին։ -0-