Երաժշտություն

BBC Radio 2 ռադիոկայանի ունկնդիրները Led Zeppelin խմբի Whole Lotta Love երգիի կիթառային riff-ը պատմության մեջ լավագույնն են ճանաչել: Այս մասին հաղորդում է BBC-ն:

Whole Lotta Love երգի riff-ը զբաղեցրել է առաջին տեղը 100 riff-երի ցանկում, որը կազմել են BBC Radio 2-ի, BBC 6 Music-ի մի խումբ դիջեյներ, քննադատներ և երաժշտական պրոդյուսերներ:

Երկրորդ տեղում է Guns ‘N’ Roses խմբի Sweet Child O’Mine երգի riff-ը, նրան են հետևում Back In Black-ը (AC/DC) և Smoke On The Water-ը (Deep Purple):

Led Zeppelin խմբի կիթառահար Ջիմիի Փեյջն ասել է, որ ցնցված է քվեարկության արդյունքներից:

«Ցանկանում էի riff ստեղծել, որն իսկապես կցնցեր մարդկանց և կստիպեր ժպտալ, սակայն երբ սկսեցի նվագել այն խմբի հետ, ամեն ինչ overdrive ստացվեց», — նշել է նա: «Riff-ը միաժամանակ սպառնացող և շոյող է հնչյում»:

«Whole Lotta Love-ը XX դարի ամենակարևոր կիթառային riff-երից է», — նշում է երաժշտական պրոդյուսեր Սթիվ Լևայնը: «Արդեն իսկ առաջին նոտաներից իմանում ես, թե ինչ է դա»: 

Լավագույն կիթառային riff-երի առաջին տասնյակը.

1. Led Zeppelin — Whole Lotta Love

2. Guns ‘N’ Roses — Sweet Child O’Mine

 https://www.youtube.com/watch?v=1w7OgIMMRc4&nbsp

 

3. AC/DC — Back In Black

 https://www.youtube.com/watch?v=pAgnJDJN4VA&nbsp

 

4. Deep Purple — Smoke On The Water

 

5. Derek and The Dominoes — Layla

 

6. The Smiths — How Soon Is Now?

 

7. Status Quo — Down Down

 

8. Dire Straits — Money For Nothing

 

9. The Kinks — You Really Got Me

 

10. Pink Floyd — Money