Երաժշտություն

«Կիթառի վիրտուոզները» Մոսկվայի միջազգային փառատոնի գեղարվեստական ղեկավար, պրոֆեսոր, միջազգային մրցույթների դափնեկիր Արտյոմ Դերվոեդը Ռուսաստանից հուլիսի 22-ին Բյուրականի արվեստի ակադեմիայում կանցկացնի վարպետության դաս, «ԱՌԿԱ Style»–ին հայտնել է փառատոնի գեղարվեստական ղեկավար Ժորա Սարգսյանը։

Վարպետության դասը նախատեսված է Երևանի երաժշտական դպրոցների աշակերտների և Երևանի պետական կոնսերվատորիայի ուսանողների համար։

Երևանի կիթառահարների ասոցիացիայի և Գերմանիայի Վուպպերտալի կիթառահարների միջազգային ասոցիացիայի նախաձեռնությամբ «Երևանյան միջազգային կիթառի փառատոնն» անցկացվում է առաջին անգամ։

«ԱՌԿԱ Style»–ը փառատոնի տեղեկատվական հովանավորն է։ -0-