Երաժշտություն

Երևանում մեկնարկեց «Երևանյան միջազգային կիթառի փառատոնը»` միանգամից շատ բարձր մակարդակով։  

Փառատոնի գեղարվեստական ղեկավար, Երևանի Կիթառահարների ասոցիացիայի նախագահ, Գերմանիայի Վուպպերտալի Կիթառահարների միջազգային ասոցիացիայի փոխնախագահ, միջազգային մրցույթների դափնեկիր Ժորա Սարգսյանը, ում մասնագետներն անվանում են վիրտուոզ կիթառահար, կատարեց հինգ ստեղծագործություններից բաղկացած ծրագիր, որոնց պրեմիերան կայացավ  հենց փառատոնի շրջանակում։ Մասնավորապես, հնչեցին Լոյլետի, Սկարլատտիի, Բախի, Դյուպլեսսիի և Ջիրալդինոյի ստեղծագործությունները` Սարգսյանի մեկնաբանությամբ։

Ելույթից հետո Սարգսյանը համաձայնեց պատասխանել «ԱՌԿԱ Style»-ի մի քանի հարցերին։

– Դուք շատ ջանքեր են գործադրել, որպեսզի երևանյան փառատոնը կայանա։ Ո՞րն է դրա անցկացման նպատակը, և ի՞նչ կտա այն մեր երկրին։

Սարգսյան – Փառատոնի անցկացումը շատ կարևոր է այս փուլում, քանի որ Հայաստանում արդեն ավելի շատ կիթառահարներ կան, որոնք կրթություն են ստացել դպրոցներում, կոնսերվատորիայում։ Հարյուրավոր կիթառահարների մեջ շատ տաղանդավոր երիտասարդներ կան։ Այուամենայնիվ, նրանք բավարար գիտելիքներ չունեն։ Փառատոնի անցկացումը թույլ է տալիս լրացնել այդ բացը։

– Այսինքն, Դուք ցանկանում եք քանակը վերածել որակի՞։

Սարգսյան – Այո–այո, հենց այդ նպատակով էլ անցկացվում է փառատոնը։ Ես նաև հուսով եմ, որ հետագայում փառատոնին զուգահեռ կանցկացվեն նաև այլ մրցույթներ։

– Ինչո՞վ է պայմանավորված ստեղծագործությունների ընտրությունը, որոնք Դուք ներկայացրել եք փառատոնի բացմանը։

Սարգսյան – Ես ընտրել եմ տարբեր ժամանակաշրջաններին վերաբերող ստեղծագործություններ։ Պարտադիր պայման է եղել նաև այն, որ դրանք Հայաստանում և տարածաշրջանում առաջին անգամ են կատարվել։ Իմ գործընկեր, անվանի կիթառահար Դավիթ Դյակովը երկրորդ բաժնում կներկայացնի դասական և ռոմանտիկ շրջանի երաժշտություն։ Մենք ցանկանում ենք ներկայացնել կիթառի համար գրված երաժշտությունը տարբեր տեսանկյուններից։

– Պատմեք` ինչպե՞ս և ինչո՞ւ ընտրեցիք կիթառը։

Սարգսյան – Ես կիթառ եմ նվագում հինգ տարեկանից։ Ես պարզապես շատ եմ սիրում այդ գործիքը։

– Ներկա պահին Դուք բնակվում և աշխատում եք Գերմանիայում։ Ի՞նչ նախագծեր է իրականացնում վիրտուոզ կիթառահարն այսօր։

Սարգսյան – Ես զբաղվում եմ տարբեր երկրներում 13 միջազգային մրցույթ–փառատոներ կազմակերպելով, հանդես եմ գալիս համերգներով, դասավանդում եմ։

«Երևանյան միջազգային կիթառի փառատոնը» առաջին անգամ ընթանում է հուլիսի 6-24–ը Երևանի Կիթառահարների ասոցիացիայի և Գերմանիայի Վուպպերտալի Կիթառահարների միջազգային ասոցիացիայի նախաձեռնությամբ։

Փառատոնի նպատակն է միջազգային մակարդակի բարձրացնել Հայաստանում դասական կիթառի արվեստը: Այն հնարավորություն է տալիս հայ դասական կիթառահարներին ծանոթանալ դասական կիթառի միջազգային դպրոցին:

Փառատոնի նպատակն է միջազգային մակարդակի բարձրացնել Հայաստանում դասական կիթառի արվեստը: Այն հնարավորություն է տալիս հայ դասական կիթառահարներին ծանոթանալ դասական կիթառի միջազգային դպրոցին:
Փառատոնի շրջանակներում տեղի կունենան բազմաթիվ համերգներ և վարպետության դասեր Երևանի առաջնակարգ սրահներում: 

Փառատոնի հյուրերն են հանրաճանաչ դասական կիթառահար, միջազգային մրցույթների դափնեկիր Դավիթ Դյակովը (Գերմանիա/Բուլղարիա), Մոսկվայի «Կիթառի Վիրտուոզներ» միջազգային փառատոնի գեղարվեստական ղեկավար, ռուսաստանի Գնեսինի անվան երաժշտական ակադեմիայի և Մոսկվայի Մշակույթի պետական համալսարանի պրոֆեսոր, միջազգային մրցույթների դափնեկիր Արտյոմ Դերվոեդը (Ռուսաստան), հայտնի կոմպոզիտոր-կիթառահար, Նայմեգենի Պետական համալսարանի պրոֆեսոր Ռոլֆ Ստրավերը (Նիդեռլանդներ):

Տեղի կունենա նաև Ռոլֆ Ստրավերի « Stimmen der Vergangenheit» (ձայներ անցյալից) կամերային ստեղծագործության միջազգային պրեմիերան, որը նվիրված է Հայոց Մեծ եղեռնի 100 ամյակին՝ գրված հատուկ Ժորա Սարգսյանի համար:

«ԱՌԿԱ Style»–ը փառատոնի ինֆորմացիոն հովանավորն է։ -0-