Երաժշտություն

2015թ.–ի սեպտեմբերի 20–ին Երևանի Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում տեղի կունենա Jazz Parking նախագծի աստղերի համերգը, որին կմասնակցեն «Ձայն» («Голос»), «Նոր Ալիք», «Գլխավոր բեմ» («Главная сцена») շոուների եզրափակիչ փուլ անցած հայազգի կատարողները։ 

Ելույթ կունենան Մարիամ և Արմեն Մերաբովները, Մարգարիտա Պոզոյանը, Արծվիկը, Լիա Սարգսյանը, Ալբերտ Մուսայելյանը, Լիլիթ Հարությունյանը, Սամվել Վարդանյանը, Հայկ Մովսիսյանը (Music Hayk), Սյուզի Մխիթարյանը, Էդվարդ Խաչարյանը, Արտյոմ Կաչարյանը, Էդգար Հակոբյանն ու Գայանե Զախարովան։ 

Համերգի հատուկ հյուրերն են Շուշան Պետրոսյանը, Գոռ Սուջյանն ու Մաշա Մնջոյանը։ 

Համերգը տեղի կունենա Հայաստանի անկախության օրվա նախօրեին`սեպտեմբերի 20-ին, և նվիրված կլինի Անկախության տոնին։ 

Անժելիկա Ալֆյորովա–Հարությունյանի Jazz Parking հեղինակային նախագիծը մեկնարկել է 2008թ.–ի նոյեմբերին։ Այսօր նախագիծը միավորում է ավելի քան 100 արտիստների և երաժիշտների։ Jazz Parking–ը երիտասարդ տաղանդներին ելույթ ունենալու հնարավորություն է ընձեռում և թույլ է տալիս փորձ ձեռք բերել վարպետների հետ նույն բեմում ելույթ ունենալու միջոցով։ -0-