Երաժշտություն

Ռուսական էստրադայի հայտնի երգչուհիներից մեկը` Իրինա Ալեգրովան, մարտի 6–ին ելույթ կունենա Կ.Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում։ Համերգը կոչվում է «На бис»։

Ռուսաստանի ժողովրդական արտիստը ռուսական էստրադայի ամենավառ, հզոր և սեքսուալ երգչուհիներից մեկն է։ Տարբեր տարիներին կատարած նրա հիթերից են «Հարսանեկան ծաղիկները», «Ծննդյան օրը», «Կայսրուհին», «Կրտսեր լեյտենանտը», «Չեմ հավատում», «Ողջույն, Անդրեյ», «Անավարտ սիրավեպ», «Օտարական» երգերը։ Ընդ որում` հետաքրքրական է այն փաստը, որ եթե Իրինայի հայրը մի օր չորոշեր ներկայանալ Ալեգրով կեղծանունով, ապա Իրինան հայտնի կլիներ որպես Սարկիսովա։ 

Համերգի կազմակերպիչը «FORPOSTART Production» կենտրոնն է։ -0-