Երաժշտություն

Նոր տեսահոլովակում Maroon 5 հայտնի խմբի մասնակիցները գաղտնի այցելում են ինչ–որ մեկի հարսանիքին և զարմացնում են ներկաներին «Sugar» նոր երգի կատարմամբ։

Տեսահոլովակի սկիզբը բավականին էկստրավագանտ է։ Հարսանիքի տարակուսած մասնակիցների աչքի առաջ հարսանյաց սրահի ամենակենտրոնում բեմ է տեղադրվում, և միայն այն բանից հետո, երբ վարագույրը բացվում է և բեմում հայտնվում են Maroon 5 խմբի անդամները, նրանց զարմանքը փոխարինվում է ցնծությամբ։

Ավելի վաղ մենք գրել էինք, որ խումբը ելույթ է ունեցել Գլենդելում կայացած հայկական հարսանիքի ժամանակ` անակնկալ մատուցելով նորապսակներին։ -0-