Երաժշտություն

Ռիհաննա

Լոս Անջելեսում ավարտվել է «տարվա ամենաերաժշտական գիշերը»` Grammy-2015–ը, որի ընթացքում հեղինակավոր մրցանակներ են ստացել երաժշտության ամենատարբեր ոճերի ու ուղղությունների երաժիշտները, հայտնում է Spletnik.ru–ն։

Մադոննա

Բեյոնսե

Սեմ Սմիթ

70 կատեգորիաների հաղթողների անունները հայտնի են դարձել մրցանակաբաշխությունից մեկ օր առաջ։ Այսօր արդեն կարելի է թվարկել «Ոսկե գրամոֆոն»–ի արժանացած լավագույն երաժիշտների անունները

Թեյլոր Սվիֆթ

Մայլի Սայրուս

Քիմ Քարդաշյան և Քանյե Ուեսթ 

Հարկ է նշել, որ այս տարի Ձայնագրման ամերիկյան ակադեմիայի անդամները Grammy–ում ավելացրել են ևս երկու նոր անվանակարգ։ Best American Roots Performance մրցանակը շնորհվում է ավանդական ամերիկյան ժանրերում լավագույն կատարման համար, իսկ Best Roots Gospel Album–ը` լավագույն ավետարանչական երաժշտության համար։

Նիկոլ Քիդման և Քիթ Ուրբան

Ֆարրելլ Ուիլյամս

Քեթի Փերի

Սիա

Անվանակարգերի քանակով առաջատար են դարձել Սեմ Սմիթը, Բեյոնսեն և Ֆարրելլ Ուիլյամսը։ Նրանց անուններն առաջադրվել են միանգամից վեց անվանակարգում։ Սմիթը դարձել է մրցանակաբաշխության պատմության մեջ երկրորդ երաժիշտը, ում անունը ներկայացվել է միանգամից չորս ամենահեղինակավոր անվանակարգում` «Տարվա երգ», «Տարվա ձայնագրություն», «Տարվա ալբոմ» և « Տարվա հայտնություն»։ Նախկինում նման հաջողություն էին գրանցել Էմի Ուայնհաուսը և Քրիստոֆեր Քրոսը համապատասխանաբար 2007 և 1980 թվականներին։

Լեդի Գագա ն Թոնի Բեննեթթ

Արիանա Գրանդե

Գվեն Ստեֆանի

Էդ Շիրան

Իսկ ահա այժմ Grammy մրցանակի ամենահեղինակավոր մրցանակակիրների անունները թվարկելու ժամանակն է։ 

«Տարվա ալբոմ»` Beck, Morning Phase,

«Տարվա երգ»` Ջեյմս Նեյփիր, Ուիլյամ Ֆիիպս և Սեմ Սմիթ, Stay With Me,

«Տարվա ձայնագրություն»` Սեմ Սմիթ, Stay With Me,

«Փոփ–ստեղծագործության լավագույն մենակատար»` Ֆարրելլլ Ուիլյամս, Happy,

«Լավագույն փոփ–ալբոմ»` Սեմ Սմիթ, In The Lonely Hour,

«Լավագույն ուրբան–ալբոմ»` Ֆարել Ուիլյամս, G I R L,

«Լավագույն քանթրի–ալբոմ»` Միրանդա Լամբերթ, Platinum,

«Լավագույն ռոք–ալբոմ»` Beck, Morning Phase,

«Լավագույն ռոք–կատարում»` Ջեք Ուայթ, Lazaretto,

«Լավագույն ռոք–երգ»` Ain’t It Fun, Paramore,

«Լավագույն նոր երգիչ»` Սեմ Սմիթ,

«Լավագույն R&B ալբոմ»` Love, Marriage & Divorce, Թոնի Բրեքսթոն և Բեյբիֆեյս,

«Լավագույն R&B-երգ»` Բեյոնսե և Ջեյ–զի, Drunk In Love,

«Լավագույն ավանդական վոկալ փոփ–ալբոմ»` Cheek to Cheek, Թոնի Բեննեթթ և Լեդի Գագա,

«Լավագույն փոփ–զուգերգ կամ խմբի կատարում»` Say Something, A Great Big World և Քրիստինա Ագիլերա,

«Լավագույն սոլո քանթրի–կատարում»` Something in the Water` Քերի Անդերվուդ,

«Լավագույն քանթրի զուգերգ կամ խմբային կատարում»` Gentle on My Mind, The Band Perry,

«Լավագույն քանթրի–երգ» I’m Not Gonna Miss You, Գլեն Քեմբել,
 
«Լավագույն ռեփ կատարում»` i, Քենդրիկ Լամար,

«Լավագույն ռեփ/վոկալ զուգերգ»` The Monster, Էմինեմ և Ռիհանա։