Երաժշտություն

Դեկտեմբերի 26–ին անցկացված «Գոլոս» հեռուստանախագծի երրորդ սեզոնի եզրափակչում հեռուստադիտողների մեծամասնությունը քվեարկել է 25–ամյա Ալեքսանդրա Վորոբյովայի օգտին։ Ալեքսանդր Գրադսկու աշակերտ Վորոբյովան առաջ է անցել Լեոնիդ Ագուտինի թիմի Մարիամ Մերաբովայից, Դիմա Բիլանի թիմի Ալեքսանդր Բոնից և Պելագեայի թիմի Յարոսլավ Դրոնից։ Աղջիկը փայլուն կատարել է Եվգենի Մարտինովի «Կարապի հավատարմությունը» կոմպոզիցիան և երկու երգ աշխարհահռչակ «Օպերայի ուրվականը» մյուզիքլից, հայտնում է Woman.ru–ն։

 

Այս տարի եզրափակչի կանոնները մի փոքր փոխվել էին` վերջին և ամենակարևոր մրցույթի մասնակիցները պետք է երեք երգ կատարեին` մեկն ուսուցչի (հենց մարզչի կոմպոզիցիա) հետ և երկուսը` մեներգով։

Այսպիսով, շոուի առաջին մասը բացել են ծնունդով Երևանից 42–ամյա Մարիամ Մերաբովան և Լեոնիդ Ագուտինը «Ի՞նչ է կատարվում» բալադով։ Այնուհետև բեմ են դուրս եկել 23–ամյա Յարոսլավ Դրոնովը Նովոռոսիյսկից և նրա մարզիչ Պելագեան` նրանք կատարել են «Ոչ ինձ համար» ժողովրդական երգը։ Ալեքսանդրա Վորոբյովան և Ալեքսանդր Գրադսկին ներկայացրել են «Սիրելիս, քնիր» երգը։ Իսկ Ալեսանդր Բոնը և Դիմա Բիլանն ընտրել են «Մի լռիր» կոմպոզիցիան։ 

 

Այնուհետև մեներգի հերթն էր, և Մարիամ Մերաբովան, ով պետք է առաջինը ելույթ ունենար, կատարեց Էթա Ջեյմս լեգենդար երգչուհու I Just Wanna Make Love To You ջազ–կոմպոզիցիան։ Համաշխարհային հիթի նրա կատարումը բարձր նշաձող սահմանեց, բայց նախագծի մյուս անդամներն էլ հետ չմնացին։ Ամենաերիտասարդ կատարող Յարոսլավ Դրոնովը ստիպեց մարզիչներին պարել «Զրո» խմբի «Իսկական հնդկացու երգի» ներքո։ 

Ալեքսանդրա Վորոբյովան հոգով երգեց «Կարապի հավատարմությունը» լիրիկական կոմպոզիցիան, որն առաջին անգամ կատարել էր խորհրդային արտիստ Եվգենի Մարտինովը։ Իսկ Ալեքսանդր Բոնը ներկել էր դեմքը ճանաչելի աստղերով և կատարել Kiss խմբի I Was Made For Lovin’ You երգը։ 

 

Ցավոք, առաջին մեներգերից հետո նախագծի հաղորդավար Դմիտրի Նագիևը դադարեցրել է  քվեարկությունը հայտարարելու համար այն մասնակցի անունը, ով հավաքել էր ամենաքիչ թվով ձայներ և պետք է դուրս մնար պայքարից։ Դա Մարիամ Մերաբովան էր։ 

 

Մասնակիցների մնացած եռյակը հավաքել է  ուժերը, որ կատարի վերջին երգը և ավելացնի հաղթանակի իր շանսերը։ 

 

Եզրափակչի երկրորդ փուլն էլ ավարտվել, և հեռուստադիտողի քվեարկության արդյունքներով «բրոնզե» մրցանակակիր դարձավ Ալեքսանդր Բոնը, քվեարկության մի քանի րոպեից պատանի Յարոսլավ Դրոնովը վճռական պայքարում զիջել է հաղթանակն Ալեքսանդրա Վորոբյովային։

«Ալեքսանդրա, դուք արժանապատվորեն հաղթեցիք»,– հեռուստադիտողի որոշումը մեկնաբանել է  Առաջին ալիքի գլխավոր տնօրեն Կոնստանտին Էրնստը։ Նա հայտարարեց, որ «Գոլոսի» հաջորդ սեզոնում մենք արդեն չենք տեսնի մարզիչների աթոռներին Լեոնիդ Ագուտինին, Ալեքսանդր Գրադսկուն, Պելադեային և Դիմա Բիլանին` ժյուրիի կազմը բոլորովին նոր կլինի։ -0-